Ինչո՞ւ է Հրանտ Դինքի սպանության օրն արված կարևոր տեսանյութը համացանցում հայտնվել միայն 9 տարի անց
ՀասարակությունՊոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ սկանդալային տեսագրության մասին մեկնաբանություն է տվել Դինք ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն: Այս մասին գրում է թուրքական Evrensel.com.tr կայքը:
Փաստաբանը նշել է, որ տեսանյութը, որում երևում են դեպքի վայրից քիչ հեռու շրջող ժանդարմերիայի մի քանի սպա, գործի համար շատ կարևոր է, սակայն բավարար չէ հստակ մեղադրանքներ հասցեագրելու համար:
«Սա շատ կարևոր տեսանյութ է, սակայն այսքանը դեռ բավարար չէ: Մեզ պետք են ապացույցներ այն մարդկանց դեմ, որոնք հենց տվել են Հրանտ Դինքի վրա կրակելու հրամանը»,- ասել է Բաքըրջըօղլուն:
Կայքն ուշադրություն է հրավիրել այն փասի վրա, թե ինչո՞ւ է այս տեսանյութը ԶԼՄ-ների կողմից տարածվել Դինքի սպանությունից միայն 9 տարի անց և ինչպե՞ս է ստացվել, որ ավելի վաղ այս տեսանյութերը փնտրել ու ոստիկանությունից պահանջել են Դինքի գործով զբաղվող երկու փաստաբաններ, որոնք այն այդպես էլ չեն ստացել։
Տեսանյությում նկատվող վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար: