Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու որոշումը
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Այս մասին NEWS.am–ին հայտնել են գլխավոր դատախազության լրատվական վարչությունից։
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-ին մերժել էր ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ կալանավորվել էր «Զվարթնոց» օդանավակայանում։ Նա 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ«b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Դատարանը ստորագրությամբ ազատ էր արձակել Միրոնովին, եւ նա հեռացել էր Հայաստանից։