Գյումրիում պայթյունից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Ուշադրության կենտրոնումԳյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում հնչած պայթյունից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ տուժածները 3-ն էին, նրանք 50, 48 եւ 23 ամյա տղամարդիկ էին, ստացել էին 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներ:
Հիշեցնենք, որ պայթյունը, նախնական տվյալով, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: