Ռուսաստանը դեմ չէ Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դեմ մեր ռազմական գործողությանը. Էրդողանի խոսնակ
HeaderԹուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանը չի առարկում Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած գործողությանը:
«Ռուսաստանը սկզբունքորեն չի առարկում Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դեմ մեր գործողությանը: Մենք համագործակցում ենք Հալեպում տիրող իրավիճակի շուրջ: Հալեպի մասին համաձայնագրի տեքստը կստանանք առաջիկա օրերին, ինչից հետո ձեռնամուխ կլինենք դրա իրագործմանը:
Թուրքիան առաջարկում է 48 ժամով հրադադար հայտարարել Հալեպի շրջանում և այն երկարաձգել մինչև Ղուրբան-բայրամի (Զոհաբերության) տոնակատարությունը»,- ասել է Քալընը: