Քենդալ Ջեններն ու Հարի Սթայլզը կրկին միասին են
Life
Ձմռանը Քենդալ Ջենների ու Հարի Սթայլզի սիրային կապի մասին խոսում էր ամբողջ արեւմտյան մամուլը: Բայց ըստ երեւույթին մոդելի ու երաժիշիտի հարաբերությունները չէին ստացվել, ու նրանց ճանապարհները բաժանվել էին:
People-ը գրում է, որ մոդելն ու One Direction–ի նախկին մենակատարը նորից միասին են, նրանք վերսկսել են իրենց հարաբերությունները:
Քենդալին ու Հարրիին նկատել են Հոլիվուդի Ysabel ռեստորանում, որի աշխատակիցներից մեկը հաստատել է, որ նրանք միասին էին եկել:

Այդ հանդիպումը ընկերական անվանել չես կարող, քանի որ ռեստորանի աշխատակցի խոսքով նրանք անընդհատ համբուրվում էին:
«Քենդալը երջանկությունից լուսավորվում էր: Ջենները ու Սթայլզը փորձում են նորից միասին լինել», ինչի համար Քենդալը շատ ուրախ է: Նրանց սիրային կապը բորբոքվել է նոր ուժով, երբեմնի զգացմունքները նորից բռնկվել են: Քենդալը հուզված է ու խենթի պես երջանիկ»,-վստահեցնում են զույգին մոտ կանգնած աղբյուրները:
Ուշագրավ է, որ Քենդալն ու Հարրին մինչ այդ երբեք չէին մեկնաբանել իրենց հարաբերությունները: Ինչ վերաբերում է միասին լինելու նրանց առաջին փորձին, ապա ըստ լուրերի՝ աստղերի հարաբերությունները չեն դիմացել բաժանման փորձությանը՝ գրեթե ամբողջ ազատ ժամանակը թե Հարրին, թե Քենդալը աշխատանքին էին նվիրում: