Մարտական հերթապահության ժամանակ վնասվածքներ ստացած փրկարարներին ևս արտերկրում բուժման և կեցության իրավունք կտրվի
Ուշադրության կենտրոնումԿառավարության առաջիկա նիստի օրակարգում` դրական եզրակացությամբ, ներառված է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հավասարեցնել ԱԻՆ փրկարարների և զինծառայողների բուժման և կեցության պայմանները:
Մասնավորապես, խոսքը մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած փրկարարական ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման իրավունք տալու մասին է: