ԱՄՆ-ն չեղարկել է ՌԴ նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ
HeaderԱՄՆ չեղարկել է «Ռոսօբորոնէքսպորտի» նկատմամբ Աֆղանստանում Մի-17 ուղղաթիռների տեխնիկական սպասարկման պայմանագրերի մասով սահմանված պատժամիջոցները: Այս մասին ռազմատեխնիկական միջազգային համաժողովի շրջանակներում РИА Новости-ին հայտնել է ընկերության փոխտնօրեն Սերգեյ Գորեսլավսկին:
Կազմակերպության փոխտնօրենի խոսքով՝ անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին սահմանված պատժամիջոցները չեղարկվել են նոյեմբերի 25-ին: Նա նշել է, որ որոշումը կայացվել է երկու տարով, սակայն անհրաժեշտության դեպքում ամերիկյան կողմը կարող է երկարաձգել այն:
«Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարը նշել է, որ ընկերությունն արդեն պայմանագիր է կնքել չեխական «ԼՕՄ Պրահա» ձեռնարկության հետ առաջին 4 ուղղաթիռների տեխնիկական փորձաքննության համար: