Գանձասար-Կապանը հաղթեց ստուգողական խաղում
ՍպորտԵրևանի նախկին «Միկա» մարզահամալիրում «Գանձասար-Կապանը» սեպտեմբերի 6-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ-2»-ի հետ և հաղթել 3:2 հաշվով,- տեղեկացնում է կապանցիների մամուլի ծառայությունը:
«Գանձասար-Կապանի» կազմում գոլի հեղինակ են դարձել Հովհաննես Հովհաննիսյանը, Կլաուդիր Մարինի Ջունիորը և Վարդան Բակալյանը:
Գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նաև խաղաժամանակ է տրամադրել թիմի նորեկ Վալմերսոն Գարսիա Պրայային: