2017-ին, հնարավոր է, կենսաթոշակի չափն անփոփոխ մնա
Հասարակություն2017-ին կենսաթոշակների չափի փոփոխություն առայժմ չի պլանավորվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրրյանը:
«Առայժմ պետբյուջեի նախագիծը կազմված չէ, այդ թվում՝ նաեւ մեր գերատեսչության մասով, սակայն փոփոխություններ չեն նախատեսվում՝ ինչպես բազային, այնպես էլ ստաժի ամենամյա ավելացման վճարման առումով»,- հայտարարել է նախարարը:
Նշենք, որ ըստ պետական բյուջեի՝ միջին աշխատանքային կեսաթոշակը 2016 թվականին կազմել է 41 հազար դրամ (ընթացիկ կուրսով 86 դոլար – խմբ.), ըստ որում՝ 2016-ին այն չի բարձրացել (2015-ին 36 հազար դրամից բարձրացել է 41 հազարի):
Համեմատության համար. ԱՎԾ տվյալներով՝ 2016-ի 2-րդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 55,7 հազար դրամ (120 դոլարից մի փոքր պակաս – խմբ.): Այդպիսով Հայաստանում միջին կենսաթոշակառուն նվազագույն սպառողական զամբյուղից քառորդ չափով պակաս է ստանում: