Կիեւյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանուն
ՀասարակությունՍեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: