Գյումրիում պայթյունից տուժածների թիվը 3-ն է. նրանք 1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներ են ստացել (Ֆոտո)
ՀասարակությունԳյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում հնչած պայթյունից տուժածների թիվը 3-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնից:
Տուժածները 50, 48 եւ 23 ամյա տղամարդիկ են: Նրանք ստացել են 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներ, այս պահին հետազոտվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունը, նախնական տվյալով տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով:


