Ծեծել են քաղաքացուն եւ մետաղյա ձողով վնասել նրա մեքենան
ՀասարակությունԵրեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի Չարենցի փողոցում խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի մարտի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Չարեցի փողոցում առերեւույթ հանցագործություն կատարած անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո երկաթյա ձողով հարվածել նրա կողմից վարվող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է հանցագործության դրվագը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am