Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 600 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունՍեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: