Ներկրվող կաթի փոշու մեջ ստաֆիլակոկ են հայտնաբերել
ՀասարակությունPanorama.am-ը գրում է.
«Լաբորատոր փորձաքննության արդյունքում երկու ընկերությունների կողմից ներկրվող ընդհանուր առմամբ 44 տոննա կաթի փոշիում հայտնաբերվել է ստաֆիլակոկ»,-Panorama.am-ին ասաց ԳՆ Սննդամթերքի անվտագության ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Նրա խոսքով, երկու ընկերություններն էլ կաթի փոշին բերել են Ուկրաինայից, սակայն տարբեր գործարաններից:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունն առաջարկել է ընկերություններին օգտահանել, վերարտահանել կամ էլ ոչնչացնել բեռները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ