Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
ՀասարակությունՎրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: