Սեր, դավաճանություն, նոր սեր... Բենը, Դիանան, Հայկն ու Լոլան` սիրային քառանկյունում (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Երիտասարդ երգիչ Գեւորգ Սիրեկանյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի: «Թող որ դողամ» երգի հիման վրա նկարահանված սիրային հոլովակում հանդես են գալիս Բեն Ավետիսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դիանա Տոնոյանը եւ Լոլա Սարգսյանը: Գեւորգը BRAVO.am-ին հայտնել է, որ հերոսուհիներին ընտրելու համար մրցույթ էին հայտարարել:
«Այն մեծ արձագանք ստացավ. թեեւ հերոսուհու էինք փնտրում, նաեւ տղաներից նամակներ ստացանք:): Արդյունքում որոշեցինք երկու հերոսուհի ունենալ, մյուս մասնակիցներն էլ հնարավորություն ստացան նկարահանվել զանգվածային տեսարաններում»,-ասել է երգիչը եւ հավելել, որ Բենին ու Հայկին ինքն է առաջարկել նկարահանվել.«Նրանք իմ ընկերներն են ու սիրով համաձայնեցին»:

