Վթարի պատճառով ջուր չի լինելու Շենգավիթում եւ Քանաքեռ Զեյթունում
Ուշադրության կենտրոնում«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 6-ին`
• ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Աէրացիա թաղամասի, Շիրակի փող. 39ա-ից-45 համարների ջրամատակարարումը:
• Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աղասու փողոցի, Ֆանարջյան փող. 1-ից-46 համարների անհատական տնատիրությունների եւ նրբանցքների, Քանաքեռ 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, «Կոկա-Կոլա» գործարանի, Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը: