Քաբուլում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30-ի
Ուշադրության կենտրոնումԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին, փոխանցում է TOLO News-ը:
Պաշտպանության նախարարության շենքի հարևանությամբ 2 մահապարտ ահաբեկիչներ են պայթեցվել: Ահաբեկչության զոհերի շարքում են եղել մի քանի բարձրաստիճան ուժայիններ, այդ թվում` Աֆղանստանի նախագահական անվտանգության ծառայության ղեկավար Զաման Ահմաձաին:
Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» ծայրահեղական շարժումը: