Հալեպում հայեր են զոհվել
HeaderՀալեպի Կասր ալ Պալատ քաղաքապետարանի հրթիռակոծման հետեւանքով 2 հայ է զոհվել։ Ինչպես հայտնում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը, զոհվածների թվում են Հայաստանի Հայ Ավետարանական Կյանքի «Խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը (Ստեփանյան) եւ հալեպահայ Կարո Մկրտչյանը։
Նշենք, որ նախքան Սիրիայի հակամարտությունը արաբական այդ երկրում բնակվում էին 60-70 հազար հայ, որոնց կեսի ավելին՝ Հալեպում։ Հայերը հաստատվել էին նաեւ Լաթաքիա, Հոմս, Կամիշլի, Հասաքե, Յաղուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ մայրաքաղաք Դամասկոսում։