Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Պոլիտեխնիկում կադրային ջարդ չի լինի, կանցկացվի աուդիտ, հնարավոր է նաև աշխատավարձերի բարձրացում. Ո. Մարուխյան

Tert.am-ը գրում է.

Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարան-հիմնադրամի  նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ընտրությունից հետո արդեն ռեկտորի պաշտոնում Tert.am-ին տված հարցազրույցում ասում է, որ անցկացնելու է կարճաժամկետ ծրագրով, հիմնական ցուցանիշների մասով աուդիտ: Նա նաև նշում է, որ միշտ կողմնակից է եղել աշխատավարձերի բարձրացմանը, և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ գնահատելով իրավիճակը, ինչպես նաև՝ ընդունելության քննությունների արդյունքները, հնարավոր է տեղի ունենա աշխատավարձերի բարձրացում։

– Պարո՛ն Մարուխյան, 12/19 ձայների հարաբերակցությամբ ընտրվեցիք Պոլիտեխնիկի ռեկտոր: Արդյո՞ք վհուկների որս չի լինելու, մասնավորապես այն դասախոսների, ովքեր պաշտպանում էին և քվեարկեցին նախկին ռեկտորի օգտին:

–Նախ, ես 19 կողմ եմ ունեցել, պարոն Թոքմաջյանը՝ 12, որոնցից բոլորը ուզում եմ հիշեցնել դասախոսներ չեն, դասախոսական կազմը ութ հոգի են, որոնցից չորսը եղել են ոչ դասախոսներ. հասկանալի է, որ ես չեմ էլ կարող իմանալ՝ ովքեր էին: Ճի՞շտ է: Երկրորդ, ի՞նչ վհուկների որսի մասին կարող է խոսք լինել... Ես կարծում եմ, որ հենց առաջին օրվանից մարդիկ կհամոզվեն, որ Մարուխյանը երբևիցե հիշաչար չի եղել, կարևորը գործն է, շատ խնդիրներ ունենք լուծելու, և հենց այդ նույն դասախոսների, նրանց ներկայացրած որոշակի դիտողություններն ու առաջարկները  նույնպես պետք է ներառել մեր ծրագրերի մեջ: Բացարձակապես նմանօրինակ բան, հենց Ձեր տերմինն եմ օգտագործում՝ վհուկների որս ... չի կարող լինել:

– Ընտրության վերաբերյալ, որքանով դատում եմ  լռությունից, ընտրությունը եղել է բաց, թափանցիկ, պարոն Թոքմաջյանը Ձեզ շնորհավորեց ու որևէ  վիճարկում չի եղել: Բայց քանի որ Պոլիտեխնիկում ներկուլիսային խոսակցությունները կային, Դուք էլ դա ընդունում էիք, Ձեր ականջին հասե՞լ են նրա կողմնակիցներից խոսակցություններ, որ ինչ–որ բան այն չի եղել...

– Քվեարկության արդյունքների՞ մասով....Բացարձակապես: Գոնե ես տեղյակ չեմ առ այս պահը:  Եթե հիշում եք՝ նիստը սկսվեց հետևյալ հարցադրմամբ. խորհրդի կազմի երկու-երեք անդամ դասախոսներ վիճարկում էին երեք ուսանողների՝ խորհրդի կազմում քվեարկությանը մասնակցելու կամ լինելու հարցը: Կարծում եմ՝ և՛ խորհրդի նախագահը, և՛ եթե չեմ սխալվում՝ պարոն Սուքիասյանը, և՛ ԿԳՆ վարչության պետը ներկայացրեց բոլոր մանրամասները, և քվեարկությամբ որոշվեց, որ նմանօրինակ խնդիր առկա չէ, և, հետևաբար, դրանից հետո որևէ բողոքարկման նշույլ անգամ չեմ զգացել: Հակառակը, ամեն ինչ շատ պարզ ու հստակ էր:

– Քանի որ պարոն Թոքմաջյանն էր Ձեր մրցակիցը, տեղյա՞կ եք, նա շարունակելու է բուհում որպես դասախոս:

–Ճիշտն ասած՝ լրագրողներից մեկն ինձ հարց էր տվել՝ ասելով, որ նա ասել է, որ չի պաշտոնավարելու Ճարտարագիտականում որպես դասախոս:

– Բազմաբովանդակ նախընտրական ծրագիր ունեիք, որի մեջ կային ինչպես մասնագիտական, գիտական հիմնադրույթներ, այնպես էլ կադրային, մենեջմենթային և ...

–Ցավոք, ծրագրի ներկայացում որպես այդպիսին կիսով չափ եղավ, ինչպես ժամանակային, այնպես էլ, որովհետև հետաքրքրությունը ոչ թե ծրագրի նկատմամբ էր, այլ ենթատեքստ ուներ: Իսկ ծրագիրը շատ մեծ ծրագիր է, և  այդ ծրագրի երկու–երեք կետերի վերաբերյալ ես հստակ շարադրանք պետք է  ներկայացնեմ, կարծում եմ, առաջիկա գիտական խորհրդին, որն էլ պետք է շահագրգիռ քննարկում ծավալի: Խոսքը վերաբերում է՝ կրթության որակ, նրա բովանդակության արդիականացում, որակի հսկողություն, շատ կարևորում եմ ուսանողակենտրոն ուսուցման գաղափարի հստակեցումը՝ ուսանողներն ինչպե՞ս պետք է մասնակցեն իրենց կրթության որակի գնահատմանը, բարելավմանը: Գտնում եմ, որ որակի գնահատումը պետք է լինի հավաստի, մենք պետք է ինքներս մեզ համար ինքնավերլուծության այն մակարդակը, որ մշակել ենք, ի կատար ածենք: Ի դեպ, նախկինում իմ ռեկտոր եղած ժամանակ ինքանվերլուծության համակարգի  մասին իմ տեսլականը ներկայացրել եմ մի փոքրիկ բրոշյուրի տեսքով և ուրախ եմ, որ դրա որոշ գաղափարներ ինձնից հետո ներառվեցին: Բայց տեսնում եմ նաև դրա զարգացման որոշակի ուղղություններ: Շատ կարևորում եմ դասախոսական կազմի՝ իր գործառույթներ իրականացնելու ուղղությամբ ուսանողի կարծիքը, ուսանողի պահանջմունքների բավարարումը: Մի խոսքով:

– Ծրագրում նախատեսե՞լ էիք դասախոսների աշխատավարձի բարձրացում   և անելո՞ւ եք:

– Ես առաջին բանը, որ պետք  է անեմ... ինձ որոշ տվյալներ հասանելի են եղել բուհի ֆինանսական վիճակի վերաբերյալ: Եթե ընդունեմ այն սկզբունքը, որ միշտ կողմնակից եմ եղել, որ գոնե ինչ-որ չափով, բայց պետք է յուրաքանչյուր տարի լինի աշխատավարձի բարձրացման գործընթաց, ապա կարծում եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ գնահատելով իրավիճակը և նաև՝ ընդունելության քննությունների արդյունքները, կարծում եմ, որ կգնամ այդ ուղղությամբ:

– Դուք նշել էիք, որ բուհը թողել էիք լավ վիճակում, և ենթադրություն հայտնել, որ հիմա բուհի ֆինանսական վիճակը նախկինի նման լավ չէ, հնարավոր է՞, որ աուդիտ անցկացնեք:

– Բնականաբար պետք է անցկացնեմ: Ես անցյալ անգամ էլ, երբ ստանձնել եմ՝ արել եմ աուդիտ: Չեմ ասի՝ մեծածավալ, կարճաժամկետ ծրագրով հիմնական ցուցանիշների առումով աուդիտ պետք է իրականացվի ընդունելուց առաջ:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված