ԵԽ կոմիտեն կողմ է քվեարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմին
Ուշադրության կենտրոնումԵվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի գծով կոմիտեն երկուշաբթի օրը ձայների մեծամասնությամբ կողմ է արտահայտվել ԵՄ-ի կողմից առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը Վրաստանին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Այժմ ԵՄ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ այցելությունների համար վիզայից հրաժարվելը պետք է հաստատի Եվրախորհրդարանը՝ որպես ինստիտուտ: Սպասվում է, որ դա կիրականանա Ստրասբուրգում կայանալիք խորհրդարանական նիստում:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված բոլոր պայմանները: