Միջերկրական ծովում հայտնաբերվել են միգրանտների մարմիններ
Ուշադրության կենտրոնումՄիջերկրական ծովում հայտնաբերվել են Լիբիայից Եվրոպա ուղևորվող 6 միգրանտների մարմինները, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Իտալիայի ռազմածովային ուժերին:
Նշվում է, որ զոհվածները ջրի մեջ են ընկել փչովի նավակներից, որոնցով հույս են ունեցել անխոչընդոտ հասնել Եվրոպա: Մյուս ապօրինի միգրանտները փրկվել են երկու ուղղաթիռի միջամտության շնորհիվ:
«Շարունակվում են ողջ մնացածների ու մահացածների որոնման աշխատանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ: