Արևելագետ. Հայ-իրանական երկաթգծի կառուցումը՝ երազանքային ծրագիր Հայաստանի համար
Ուշադրության կենտրոնումPanorama.am-ը գրում է.
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը պետք է դիտարկել Հայաստանի համար երազանքային ծրագիր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Պետք է մեր առջև խոշոր ծրագրեր դնենք, բարձր նիշ վերցնենք ու փորձենք հասնել այդ նիշի»,- նշեց նա:
Արևելագետի խոսքով, այս ծրագրի դանդաղ ընթացը երկու պատճառով էր՝ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ: Այժմ, ըստ նրա, այդ պատճառները վերանում եմ, Իրանի և վեցյակի միջև ընթացող բանակցությունների հաջող ավարտից հետո իրավիճակն էլ ավելի կբարելավի:
Արևելագետի խոսքով, Հայաստանի համար հայ-իրանական երկաթգծի կառուցումը կարևոր է մի քանի առումով. «Տնտեսագետների մի խումբը պնդում է, որ շահավետ նախագիծ է, մի մասն էլ համարում է՝ ոչ շահավետ: Եթե համարենք, որ տնտեսական առումով շահավետ չէ, ռազմավարական առումով Հայաստանի համար շատ կարևոր է, կլինեն աշխարհընկալումների փոփոխություններ: Այդ երկաթգծի կառուցմամբ մենք դուրս ենք գալիս ադրբեջանաթուրքական շրջափակումից»:
Ըստ նրա, երկաթգծի կառուցումը ձեռնտու է նաև իրանական կողմին. ամենակարճ ուղին է, որ Իրանը միացնի Վրաստանի նավահանգիստների հետ: Արևելագետի խոսքով, հավանաբար ձեռնտու կլինի նաև Չինաստանին՝ մետաքսի ճանապարհի կառուցման համատեքստում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ