Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման աշխատանքը դանդաղ է առաջ գնում. Պուտին
HeaderՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ քսանյակի գագաթաժողովի արդյունքների ամփոփմանը հայտարարել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման աշխատանքն այնքան էլ արագ չի ընթանում, ինչպես կցանկանային, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, «աշխատանքն ընթանում է ըստ պլանի, բայց ոչ այնքան արագ, ինչպես թուրք գործընկերները կցանկանային»:
«Մենք ևս կցանկանայինք, թերևս, որ այդ ամենն ավելի արագ արվեր: Երբ ինչ-որ բան «կոտրում» ենք, դա միշտ արագ է տեղի ունենում, իսկ վերականգնելը միշտ ավելի դժվար է. այն պահանջում է հստակ ընթացակարգ՝ կապված կառավարության որոշումների, ֆիտոսանիտարական հաստատության աշխատանքի հետ»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Անկարայից սպասում է Սիրիայում խոցված Սու-24-ի օդաչուի սպանության քննության արդյունքները: