Պակիստանում գրեթե 60 դպրոցական է վիրավորվել երկրաշարժից հետո սկսված հրմշտոցի հետեւանքով
Ուշադրության կենտրոնումԱռնվազն 57 դպրոցական է տուժել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած 4,5 մագնիտուդով երկրաշարժի պատճառով: Այդ մասին հայտնել է Dawn.com պորտալը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների վերացման տեղական վարչությունը (PMDA):
Ինչպես նշում է աղբյուրը, երկրաշարժի ժամանակ երեխաները գտնվում էին Հայբեր-Փահթունհվայի նահանգի դպրոցներից մեկի երրորդ հարկում: Նրանց համակած խուճապի հետեւանքով 57 մարդ վերքեր են ստացել:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Պակիստանը սեյսմիկ ակտիվության գոտի է: