Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայնության չի եկել եւ գազի գնման հարցում վերակողմնորոշվել է Իրանի ուղղությամբ
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նավթային պետական SOCAR ընկերությունը Իրանի հետ բանակցություններ է վարում տեխնիկական գազի գնման շուրջ՝ ստորգետնյա պահուստարանները լրացնելու համար: Այս մասին այսօր լրագրողներին ասել է SOCAR-ի նախագահ Ռովնաթ Աբդուլաեւը:
Ինչպես հայտնել է haqqin.az-ը, Ռովնաթ Աբդուլաեւի խոսքով՝ նախկինում նման բանակցություններ էին վարվում «Գազպրոմի» հետ, սակայն ռուսական ընկերության պայմանները SOCAR-ին չեն բավարարում: