24-ամյա աղջիկը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
ՀասարակությունՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 12-ին, Երեւանի Օրբելի եղբայրների եւ Կիեւյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 24-ամյա Մերի Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը օգոստոսի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:f