Սիրիայում մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով 18 մարդ է զոհվել
HeaderՀոմս քաղաքում Բաբ Թադմոր թաղամասի մուտքի մոտ ահաբեկիչներն ականապատ մեքենա են պայթեցրել, հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Հոմսի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Հասան Ալ-Ջունդիի խոսքով, ահաբեկչության հետեւանքով 2 մարդ զոհվել է եւ 7-ը վնասվածքներ է ստացել, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են:
Դամասկոսի նահանգում` Աս-Սաբուրայի շրջանում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալների համաձայն, տուժածներ կան:
Տարտուսի նահանգում աղբյուրը հայտնել է, որ Արզունա կամրջին սահմանակից ավտոմայրուղու վրա երկու ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որոնց հետեւանքով 11 մարդ զոհվել է եւ 45-ը` տուժել:
Հասակա քաղաքի հյուսիսում ականապատ մոտոցիկլետի զոհ է դարձել 5 մարդ, եւս 2-ը վնասվածքներ են ստացել: