Մարտին Վարդանյանին կալանավորել են, որ «Սասնա ծռերի» անդամի հոր վրա ճնշում գործադրեն․ փաստաբան
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մարտին Վարդանյանին մեղադրանք են առաջադրել, որ այդ կերպ ճնշում գործադրեն «Սասնա ծռեր» խմբի կազմում գտնվող նրա հոր՝ Հովհաննես Վարդյանյանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտին Վարդանյանի պաշտպան Ստեփաան Ոսկանյանը։
«Մեղադրանքն այս պահի դրությամբ չի հիմնավորվել։ Այն անհիմն է, ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Նա մեղադրվում է հանցագործություններին աջակցելու մեջ, որոնք կատարելու համար ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել»,- ասաց փաստաբանը։
Ստեփան Ոսկանյանը նշեց, ո ր Մարտին Վարդանյանին մեղադրում են «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ նրանց հեռախոսները լիցքավորելու եւ նրանց համար աջակիցներ փնտրելու միջոցով։
Մարտին Վարդանյանին ձերբակալել են հունիսի 22-ին, 25-ին մեղադրանք առաջադրել ու կալանավորել։
Նա, փաստաբանի խոսքով, դատարանում հայտարարել է, որ ինքը ոչ մի գործողություն չի կատարել, իրեն մեղադրանք են ներկայացրել հոր հետ խոսեւլու համար։
«Մեղադրանքի հիմքում դրվել են խոսակցության գաղտնալսման արձանագրությունը։ Սովորական երկխոսություն է նրանց միջեւ, Հեվհաննես Վարդանյանի տված հարցերին պաշտանյալս պատասխանել է այո։ Բայց դրանից հետո աջակիցներ հավաքելու, հեռախոս լիցքքավորելու գործողություն չի կատարել։ Ցանկացած անձ էլ նման պայմաններում, չեմ կարծում, թե այլ պատասխան կնհչեցներ»,- ասաց փաստաբանը։
Հովհաննես Վարդանյանը «Հիմնադիր խորհրդարանի» համախոհներից է եղել, մասնագիտություն չունի, ամուսնացած է, ունի երեք որդի: