Արթուր Աբրահամի առաջնեկը կծնվի հոկտեմբերին
LifeBravo.am-ը գրում է .
BRAVO.am-ն ամիսներ առաջ առաջինն է տեղեկացրել , որ Արթուր Աբրահամը հայր կդառնա: Մեր տեղեկություններով՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կինը՝ Մերին, հղիության վերջին փուլում է, եւ զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա մոտ մեկ ամսից: 
Արթուր Աբրահամը՝ կնոջ հետ
Երեկ համացանցում տարածվել է ամուսինների նոր լուսանկարը, որտեղ ակնհայտ է ապագա մայրիկի կլորիկացած փորիկը: Ինչ վերաբերում է երեխայի սեռին, մեջբերենք, թե ինչ է մեզ հետ նախորդ զրույցում ասել մարզիկը.«Շատ կուզեմ՝ առաջնեկս տղա լինի, բայց եթե աղջիկ լինի, նույնպես երջանիկ կլինեմ»:
BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն է մաղթում Մերիին եւ առողջ բալիկ: