Մերկելի կուսակցությունը երրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանային ընտրություններում
HeaderԳերմանիայի հյուսիս-արեւելքի Մեկլեմբուրգ-Առաջադիր Պոմերանիա երկրամասում սեպտեմբերի 4-ին կայացել են տեղական ընտրություններ, ընտրամասերից ընտրողների դուրս գալիս կատարված հարցումները ցույց են տալիս, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) հակամիգրանտական կուսակցությունն առաջ է անցել Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատ ական միություն կուսակցությունից՝ նրան մղելով երրորդ տեղը, տեղեկացնում է BBC-ն:
Երեք տարի առաջ ստեղծված ԱԳՀ-ն ստացել է ձայների մոտավորապես 21 տոկոսը՝ տեղական խորհրդարանում երկրորդ տեղն զբաղեցնելով ամենախոշոր ձախ կենտրոնամետ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հետո, որն ստացել է ձայների առնվազն 30 տոկոսը:
Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միությանը բաժին է հասել ձայների մոտավորապես 19 տոկոսը:
ԳՍԴԿ-ից, ՔԴՄ-ից եւ ԱԳՀ-ից բացի, Մեկլեմբուրգի լանդտակ (խորհրդարան) է անցել նաեւ Ձախ կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 13 տոկոսը:
Մեկնաբանները տեղական օրենսդիր մարմնի ընտրությունները վճռորոշ ստուգում են գնահատում 2017 թվականի համընդհանուր ընտրություններից առաջ: