ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին. պետդեպ
HeaderՂրիմի միացումը Ռուսաստանին ԱՄՆ-ը երբեք չի ընդունի: Այդ մասին հայտարարել է պատժամիջոցների գծով ԱՄՆ պետդեպի համակարգող Դենիել Ֆրիդը Delfi-ին տված հարցազրույցում:
«Մենք երբեք չենք ընդունել Բալթյան երկրների ներառումը ԽՍՀՄ կազմում, ես դրանով հպարտանում եմ: ԱՄՆ-ը ընդունակ է անհավանական երկար համբերության: Ղրիմի դեպքում ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ը երբեք չի ընդունի անդամակցումը: Բուդապեշտի հռչակագրում Ռուսաստանը Ղրիմը ճանաչել է Ուկրաինայի մաս: Ես դա լավ հիշում եմ: Ես այնտեղ էի նախագահ Քլինթոնի հետ»,- ընդգծել է Ֆրիդը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է խիստ պնդել Մինսկի համաձայնությունների կատարումը, սակայն դեռևս դրանց իրացումը հարցականի տակ է: