Թուրքիան կարող է հետաձգել ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումը մինչև տարեվերջ. ԶԼՄ-ներ
HeaderԹուրքիան պատրաստ է հետաձգել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը հոկտեմբերից մինչև այս տարեվերջ, հայտնում է Welt am Sonntag պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին:
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ներկա պահին թուրքական կողմը ընդունելի է համարում վիզային ազատականացման հետաձգումը մինչև նոյեմբեր կամ դեկտեմբեր: Այնուամենայնիվ, թուրք պաշտոնյաները մտադիր են հասնել առանց վիզայի ռեժիմի «տարեվերջից ոչ ուշ»: