13-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը փլվում է.
Ուշադրության կենտրոնումArmlur.am-ը գրում է.
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ՝ Խաչի տակ գտնվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր լանջին է գտնվում Սրվեղի վանքը: Այն կառուցվել է 13-րդ դարում: Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից: Վանքի տարածքում պահպանվել են բնակելի եւ տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ:
Գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Պատերի վրա կան արձանագրություններ, որոնից մեկը 1152 թվականի է: Եկեղեցին կառուցող ճարտարապետներն են Սարգիսը եւ Հովհաննեսը: Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը: Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք, հավանաբար, ավելի հին են: Հնում Սրվեղի վանքը մի քանի անգամ նորոգման է ենթարկվել: Այգեհովիտ գյուղից Սրվեղի վանք տանող ճանապարհը խճապատ է:
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ՝ Խաչի տակ գտնվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր լանջին է գտնվում Սրվեղի վանքը: Այն կառուցվել է 13-րդ դարում: Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից: Վանքի տարածքում պահպանվել են բնակելի եւ տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ: Գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս:
Պատերի վրա կան արձանագրություններ, որոնից մեկը 1152 թվականի է: Եկեղեցին կառուցող ճարտարապետներն են Սարգիսը եւ Հովհաննեսը: Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը: Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք, հավանաբար, ավելի հին են: Հնում Սրվեղի վանքը մի քանի անգամ նորոգման է ենթարկվել: Այգեհովիտ գյուղից Սրվեղի վանք տանող ճանապարհը խճապատ է: