Սիրիայի զորքերը չեզոքացրել են ավելի քան 60 ահաբեկչի Համա շրջանում. ԶԼՄ-ներ
HeaderՍիրիայի բանակի զինծառայողները Համա շրջանում գտնվող Մարդես քաղաքում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում չեզոքացրել են ավելի քան 60 զինյալի: Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը:
Ոչնչացվել են նաև զինյալների սարքավորումներ, զինամթերք և զրահատեխնիկա, որը նրանց «լուրջ վնաս է հասցրել», գրում է Fars-ը:
«Սիրիայի զինվորները ոչնչացրել են գնդացիրներով յոթ տրանսպորտային միջոց, երկու տանկ, երկու ՀՄՄ, երկու հրթիռակայան, երեք ականանետ և հրետանային միավոր»,- հայտնում է գործակալությունը: