Խոզապուխտը պանրի մեջ. բաղադրատոմս
LifeԲաղադրիչներ
Խոզապուխտ (մոտ 15 սմ երկարությամբ խոզապուխտի կտոր)` 300գ,
պանիր` 300-400գ,
սխտոր` 1 պճեղ,
մաղադանոս,
դոնդող (желатин)` 1 ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը
Պանիրն անցկացնել քերիչով, կանաչին կտրատել, սխտորը ճզմել: Դոնդողը 60գ ջրով խառնել և թողնել 30-40 րոպե: Այնուհետև խառնելով եփել, մինչև դոնդողը լուծվի ջրում:
Պանիրը, կանաչին, սխտորն ու դոնդողը խառնել իրար ու լավ հարել:
Սեղանին սննդի պոլիէթիլենային տոպրակ փռել և պանրի զանգվածը լցնել վրան ու դարձյալ տոպրակով ծածկելով` գրտնակով 1սմ հաստությամբ բացել: Վերևի տոպրակը զգուշությամբ հեռացնել ու խոզապուխտն ամբողջությամբ պատել պանրի զանգվածով ու, նորից տոպրակով ծածկելով, դնել սառնարանը 2-4 ժամ: Մատուցելիս շերտատել:



