Բնական միջոց՝ զուգարանակոնքը մաքրելու համար
LifeՈչ ոք չի ցանկանում մարքել զուգարան, սակայն սա մի բան է, որ պետք է անել, որքան էլ ատենք այն։ Մաքուր և թարմ զուգարանը նաև ընտանիքի առողջության գրավականն է։
Քիմիական նյութերից բաղկացած միջոցներ գնելու փոխարեն, կարելի է մաքրող միջոց պատրաստել, որը օրեր շարունակ կպահպանի թարմությունն ու մաքրությունը։
Այս միջոցը նաև հեռացնում է մանրէներն ու բակտերիաները, որի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչենրն են՝
• 60 մլ կիտրոնի հյութ
• 7/8 բաժակ սոդա
• ½ ճաշի գդալ քացախ
• 1 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ
• 15-20 կաթիլ եթերային յուղ։
Պատրաստման եղանակը`
Կիտրոնի հյութն ու սոդան խառնել՝ մինչև այն փրփրի, մեկ այլ տարայի մեջ լցնել ջրածնի պերօքսիդն ու քացախը, ապա 2 տարաների բաղադրիչները խառնել։ Ավելացնել եթերային յուղն ու կրկին խառնել։
Խառնուրդից պատրաստել փոքր գնդեր և դնել թղթի վրա, որպեսզի չորանան։ 3-4 ժամը բավական կլինի, սակայն կարող եք այն թողնել նաև ամբողջ գիշեր։ Առավոտյան այն ամբողջությամբ չորացած կլինի, որը պետք է դնել ապակե տարայի մեջ ու դնել զուգարանակոնքի կողքին։
Երբ զգում եք, որ անհրաժեշտ է զուգաանակոնքը մաքրել, ապա գնդիկներից մեկը դրեք զուգարանակոնքի մեջ ու մաքրեք այն խոզանակով։
Կտեսնեք, թե ինչպես է մաքրվում այն, ինչպես նաև թարմանում։
