Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 14.13-ին:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: