Թուրքիան սպառնում է Բելգիային` Հայոց ցեղասպանության հարցով վարչապետ Միշելի հայտարարության համար
Ուշադրության կենտրոնումTert.am-ը գրում է.
Հունիսի 20-ին Թուրքիան քննադատությամբ է հանդես եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հասցեին` երեք օր առաջ Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարության համար:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս առիթով, որում ասվում է, թե Միշելի հայտարարությունը «ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ ներելի»:
Քվում է, թե Բելգիայի վարչապետը «քաղաքականացրել է» հարցը: Թուրքիան նաև սպառնացել է, որ այդ հայտարարությունը հետևանքներ կունենա Անկարա-Բրյուսել հարաբերություններում:
Չորեքշաբթի օրը Բելգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետ Միշելը մասնավորապես ասել էր, որ «1915-ի դեպքերը» պետք է դիտարկվեն իբրև ցեղասպանություն:
Աղբյուրի դիտարկմամբ վերջին ամիսներին Անկարան «դիվանագիտական հարձակումների» է անցել` փորձելով կանխել տարբեր կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչումը կամ ճանաչումը: