Փոքրիկ խորամանկություն, որ թույլ կտա խուսափել հագուստի վրա քրտինքի հետքերից
LifeԱմռան շոգ օրերին քրտնելուց անհնար է խուսափել: Չնայած համապատասխան միջոցների առկայությանը, ամենից հաճախ քրտնում են թևատակերը` պատճառելով ոչ միայն անհարմարավետության զգացողություն, այլ նաև հետքեր թողնելով հագուստի վրա: Եթե դուք ունեք այդ խնդիրը, ապա այս խորհուրդը հենց ձեզ համար է:
Հարկավոր է հագուստի հակառակ կողմից թևատակերի ուղղությամբ փակցնել ամենօրյա միջադիր և խնդիրը լուծում կստանա:
Միայն թե հարկավոր է ընտրել այնպիսի միջադիր, որի սոսնձային հատվածը լավ որակի լինի: