Ահա թե ինչպես կարող է գարեջուրը մաքրել կահույքը
LifeԳարեջրի օգտակար և վնասակար հատկությունների վերաբերյալ մինչև այժմ էլ թեժ քննարկումներ են ընթանում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ այս խմիչքը կարելի է նաև գործնականում կիրառել առօրյա կյանքում:
- Խնամված փայտե կահույքն իրականում պետք է ունենա փայլուն տեսք: Այսպիսի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել բնական փայլեցնող միջոց, որը շատ հեշտ է պատրաստել տանը:
Դրա համար պետք է վերցնել 1 բաժակ բուսական յուղ ու գարեջուր, և բաղադրիչները խառնելուց հետո օգտագործել կահույքի մակերեսը փայլեցնելու համար:
- Գարեջուրը ոչ միայն ոսկուն է փայլ հաղորդում, այլ նաև մետաղական զարդներին: Բավական է փրփրացնող խմիչքի մեջ գցել և դրանք կփայլեն, ինչպես նորը:
- Եթե տանը կա գարեջրի մնացորդ, ապա դրանք կարելի է լցնել ծաղկի ամանի մեջ: Ոգելից խմիչքի բաղադրության մեջ մտնող խմորիչն ամրապնդում և խթանում է բույսերի աճը:
- Գարեջրի հոտը, մասնավորապես, տհաճ է վնասատուների համար՝ որդերի, խխունջների և մրջյունների: Բավական է որոշակի չափով գարեջուր լցնել պարտեզում և այդ էակները կհեռանան բույսերի կողքից: