Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը մեկ տարում 42,7 տոկոսով նվազել է
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ արտարժույթի պահուստի պաշտոնական չափը կազմում է 4 մլրդ 192,5 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info կայքը:
Ըստ կայքի' անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ԿԲ-ի արտարժույթի պահուստում 42,7 տոկոս նվազում է գրանցվել:
2015 թվականի վերջին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը կազմել էր 5 մլրդ 16,7 մլն ամերիկյան դոլար: Այսինքն, 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԿԲ-ի արտարժույթի պահուստը նվազել է 16,4 տոկոսով: