ԵՄ երկրների ԱԳ նախարարները չեն քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու հարցը
HeaderԵվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Բրատիսլավայում ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում չեն քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները փուլային տարբերակով հանելու հարցը:
«Մենք այդ հարցը չենք արծարծել, սակայն այն այսօր ակտիվորեն քննարկվում է ԵՄ անդամ առանձին պետությունների կողմից, մասնավորապես, Գերմանիայի: Մենք կենտրոնացել ենք այն հարցի ուղղությամբ, թե ինչպես հասնենք մինսկյան համաձայնագրի ամբողջական իրականացմանը»,- ինչպես հաղորդում է TASS-ը, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԵՄ-ն կարող է առանց քննարկման երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին: