Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Նշանադրություն, կամ ինչպես է կատարվում նշանօրհնեքի կարգը հայ եկեղեցում

Սմբատ սարկավագ Խանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամուսնության օրհնությունը եկեղեցում սկսվում է Նշանօրհնեքով և կոչվում է «Կանոն նշան օրհնելոյ»։ Որոշ Մաշտոցներում Նշանադրությունն անվանել են նաև Նշանօրհնեք կամ Ձեռնտուք առնել։ Նշանօրհնեքը սկսվում է «Խրատ»-ով։ Այսինքն՝ քահանան պետք է նախ քններ, որ տղան ու աղջիկը չլինեն ազգակից, չլինեն միմյանց անհամապատասխան թե՛ տարիքային և թե՛ ֆիզիկական ու բարոյական կարգավիճակի առումով, պետք է պատկանեն միևնույն կրոնին ու եկեղեցուն և լինեն մկրտված։

Սա ավելի շատ ոչ թե խրատ է, այլ եկեղեցու կողմից կատարվող կրոնաբարոյական և եկեղեցական-կանոնական օրենքի հաստատում, որի կատարողը հանդիսանում է քահանան։ Նա պետք է ամեն ինչ ստուգեր, հաստատեր, որից հետո միայն նրա թույլտվությամբ կատարվեր պսակի օրհնության կարգը։ Կան որոշակի սահմանված նորմեր, որոնք մտնում են եկեղեցու կանոնադրության մեջ, և նորապսակներն անպայման պետք է հետևեն դրանց մինչև ամուսնանալը։

Դրանք են. Ա. Կրոնական և եկեղեցական նույնություն. Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ամուսնացող զույգը՝ տղան և աղջիկը լինեն քրիստոնյա և մկրտված, քանի որ եկեղեցին արգելում է քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ։ Ավելին՝ նրանք պետք է պատկանեն միևնույն եկեղեցուն, որովհետև ընտանեկան շատ խնդիրներ (ինչպես օրինակ՝ կրոնական տարբեր դաստիարակությունը, ազգային սովորությունների ու ըմբռնում- ների տարբերությունը) առաջանում են խառն ամուսնությունից։ Եթե այլազգին քրիստոնեական կրոն ընդունի և մկրտվի, այդ դեպքում միայն կարող է ամուսնանալ։ Սակայն երբեմն լինում են նաև բացառություններ, այսինքն՝ Եկե- ղեցին կրոնափոխությունը ամուսնալուծման պատճառ չի ընդունում, քանի որ ըստ Պողոս առաքյալի՝ «սուրբ է կինն անհաւատ արամբն» (Ա. Կորնթ., Է. 14), նույնն է նաև կնոջ դեպքում (Մ. Գոշ, կանոն ԺԶ)։ 

Բ. Չափահասությունը. Ամուսնության հիմնական պահանջներից մեկն էլ որոշակի տարիք ունենալն է։ Թե՛ տղան և թե՛ աղջիկը պետք է չափահաս լինեն. ազգագրական տար- բեր շրջաններում տարբեր տարիք է ընդունվում (հավանաբար այն կապված է կլիմայի, բարքերի և օրենքների հետ)։ Միջին հաշվով տղան պետք է լինի տասնութ կամ տասնինը, իսկ աղջիկը՝ տասնհինգ կամ տասնվեց տարեկան։ Բայց ասենք, որ տարիքային այդ սահմաններն էլ շատ հաճախ կարող են ամենևին էլ չհամապատասխանել։

Գ. Ազգակցության աստիճանը. Պսակը կարող է կայանալ այն ժամանակ, երբ չկան ազգակցական (այդ թվում նաև՝ խնամական և կնքահայրական) չհասական արգելքներ։ Դեռևս հնուց եղել է ազգակցական կամ արյունակցական սահմանված որոշ աստիճան, որը պետք է հաշվի առնել և պահել՝ առողջ սերունդ ունենալու նպատակով։ «Զպսակն ընտրութեամբ արասցեն՝ վեց ծննդովք հեռացեալ յազգակցութենէ արեան» (Ե. Կանոն Սսոյ Ժողովոյն), այսինքն՝ ազգակցական ամուսնությունը թույլատրվում է միայն յոթերորդ աստիճանից (յոթը պորտ) սկսած։ Այս կանոնը վերջնական դարձավ Գեորգ Ե կաթողիկոսի օրոք (1922)։Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ ամուսնության ժամանակ եկեղեցու կողմից հաստատված ազգակցական աստիճանի այս նորմերը ոչ մի դարում կայուն, անփոփոխ չեն եղել։ 

Դ. Փոխադարձ սեր և փոխհամաձայնություն. Ամուսնության կարևոր պայմաններից են նաև երկուստեք համաձայ- նությունը, հավանությունը և սերը։ Ամուսնությունը պետք է կատարվի առանց բռնության, որը լինում է երբեմն ծնողների կողմից (անհրաժեշտ է աղջկա ծնողների համաձայնությունը, արգելվում է նաև առևանգությամբ). բռնությամբ կատարված պսակը եկեղեցին համարում է անվավեր, քանի որ ընդունում է, որ փոխադարձ ու անկեղծ սիրուց է առաջանում անքակտելի միություն. «Տէ՛ր, օրհնեա՛ զամուսնութիւն նոցա որպէս զսուրբ նախահարցն` անարատ պահելով զսոսա հոգւով և մարմնով և միաբան սիրով ի կեանս յայսմիկ»։ 

Ե. Մարմնական կանոնավորություն. Քանի որ ամուսնության նպատակը որդեծնությունն է, ապա այն իրագործելու համար անհրաժեշտ է, որ ամուսնացողները լինեն ֆիզիկապես և հոգեպես առողջ, որպեսզի որդեծնության արգելք հանդիսացող որևէ հիվանդություն չունենան։ Նշված կետերում կան այնպիսիները, որոնք պատկանում են նաև կանոնաիրավական նորմերին, բայց, ի տարբերություն վերջինիս, սրանք համարվում են պարտադիր պայման Հայաստանյաց առաքելական եկեղեցում ամուսնությունը հաստատելու կամ անվավեր համարելու համար։

Այս ամենը (վերոնշյալ պայմանները) քննելուց հետո քահանան մեկնաբանում է Նշանադրության խորհուրդը աղոթքների, քարոզների միջոցով, որը ներկայացվում էր նաև միջնադարյան մեկնություններում. «Եւ նախ սկիզբն պսակին՝ նշանն է. որ կատարի յերկուց. այսինքն՝ ի հաւանական խօսիցն՝ և ի նշան է մատանւոյն և այլոցն։ Զի թէ երկու կամքն ոչ հաւասարին և ոչ հաւանին, անհաստատ է պսակն. որպէս բռնութեամբ և ակամայն։ Եւ հաւանումն կամացն՝ երևի ի տեսանելն աչօք, և ի խօսիլն լեզուաւ, և յարդիւնս նշանին. եթէ իցէ մատանի. կամ այլ ինչ նիւթ։ Եւ այն քահանայից և արանց և կանանց միջնորդութեամբ»։

Սա նշանակում է, որ մինչ Պսակը անպայման պետք է լինի Նշանդրեք՝ համապատասխան պայմաններով՝ զույգի փոխհամաձայնություն, մատանիով կամ որևէ այլ զարդով օրինականացում, քահանայի, ինչպես նաև մի քանի հարազատ-բարեկամների անհրաժեշտ ներկայություն։ Եկեղեցում կատարվող յուրաքանչյուր արարողություն (սկսած մուտքը եկեղեցի՝ ծիսակարգի հերթականությամբ) և ծիսական գործողություն ունի խորհրդանշական իմաստ։ Եկեղեցուց դուրս կատարվող ամուսնական արարո- ղությունները բոլորովին այլ մեկնաբանություն են ստանում, այսինքն՝ ավելի հին, արխայիկ, քանի որ ծեսի միջոցով փորձ է արվում վերականգնել նախ- նականը։

Մաշտոցներում տեղ են գտել համապատասխանաբար ընտրված շարականներ, սաղմոսներ ու աստվածաշնչյան հատվածներ, որոնք կատարվում են եկեղեցում Նշանօրհնեքի ժամանակ։ Եթե նշանը եկեղեցում չէր օրհնվում, ապա տղայի հարազատները քահանային հրավիրում էին աղջկա տուն, որպեսզի օրհներ նշանը։ Այս սովորությունը պահպանվել էր հիմնականում Մուշ քաղաքում, քանի որ այնտեղ վերացել էր «խալանի» սովորությունը։ Իսկ Վասպուրականում, օրինակ, Նշանօրհնեքի ծեսը կատարվում էր քահանաների միջնորդությամբ՝ առանց աղջկա և տղայի ներկայության:

Անհրաժեշտ է, որ նշանի և պսակի մատանին լինի ոսկի կամ արծաթ. «Որպէս պատուական է նիւթ մատանւոյն՝ ոսկի կամ արծաթ. նոյնպէս պատուական և անբիծ է հաւատքն մեր առ Քրիստոս»։ Եվ մատանին դրվում է «ի չորրորդ մատն (ճկոյթամայր) աջոյ ձեռին հարսին, և զապարանջանն ի բազուկն, զգինդ յականջսն, և զքօղն ձգէ ի գլուխն»։

Այնուհետև քահանան, սրբագործելով կատարված ակտը, աղոթում և օրհնում է նորապսակներին՝ ի կատար ածելով և նպաստելով տիեզերաստեղծ արարչագործությանը այդ ծիսական արարողությամբ: Մեկ այլ Մաշտոցում ներկայացվում է. «… և ապա զփեսային օրհնեալ մատանին տան ցհարսնն, և ցհարսինն՝ ցփեսայն։ Եւ ի օրհնեալ բաժակէն ևս արբուցանեն երկուցն. և աստ լինի աւարտ նշանին» (տե՛ս Մաշտոց, Կալկաթա,1836)։ Պսակի կարգն ըստ «Մաշտոց« ծիսական ժողովածուների «Աստուած յաւիտենական և արարիչ ամենայնի, զքեզ աղաչեմք և խնդրեմք ՚ի քէն, որ գթութեամբ քո խնամես զարարածս քո։…Ի ձեռն ամենայաղթ նշանիս հեռացո՛ ՚ի սոցանէ զմիտս կեղծաւորս և զստամբակս, և զայլ ամենայն խարդախութիւնս, պահեա՛ զսոսա ՚ի գարշանաց և յաղջամուղջին շաւղաց և ՚ի խառն անկողնոց պղծութենէ»։

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված