Երևանում 26-ամյա կինը բնական ճանապարհով քառյակ է լույս աշխարհ բերել
ՀասարակությունԵրևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ: «Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երեխաների հայրը` Եղիշե Թունյանը: