Հանրապետության հյուսիսային շրջաններում հնարավոր է կարկուտ
ՀասարակությունՀանրապետության տարածքում sեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում
Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում նաև կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևանի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 38.50C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' 10.70C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 23.80C