Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող ընկերությանը «քցել» են. «Ժողովուրդ»
Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են։ Նախկին վարչապետին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները եւ փորձում է ետ վերադարձնել իր գումարը։
Այս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն 7 դատական հայց է ներկայացրել մի շարք ընկերությունների դեմ տարբեր դատարաններ։ Բոլոր դատական հայցերի պահանջը նույնն է՝ պատասխանողին պարտավորեցնել վճարել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի պարտքը եւ տույժ-տուգանքները։
Նշենք, որ 7 դատական հայցերով նախկին վարչապետի ընկերությունը փորձում է հետ վերադարձնել ընդհանուր 15 միլիոն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում