Քայլի Ջենները նշանվե՞լ է ռեփեր Թայգայի հետ (Ֆոտո)
LifeԵրեկ Քայլի Ջեններն ու ռեփեր Թայգան արդեն հայտնվել էին աշխարհիկ լրահոսի ուշադրության կենտրոնում, այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը ապշեցրել էր բոլորին իր սիրելի բոյֆրենդին մատուցած անակնկալ նվերով՝ Քայլին ռեփերին 230 հազար դոլարանոց Bentley էր նվիրել:

Հետո զույգը հայտնվել էր նոր մեքենայով այն միջոցառմանը, որը զույգի ընկերներն էին կազմակերպել Լոս Անջելեսում:

Եվ մինչ աստղային զույգի երկրպագուներն ու մամուլը քննարկում են Թայգայի նոր շքեղ մեքենան, Քայլին իր Snapchat–ում մի լուսանկար է հրապարակել, որը ավելի բուռն արձագանք է առաջացրել քան մեքենան:

Լուսանկարում Քայլիի ձեռքին հսկայական ադամանդյա մատանի է, ինչը ստիպել է բաժանորդներին զանազան ենթադրություններ անել:
