Սիրիայում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի բանտ ստրկուհիների համար
Ուշադրության կենտրոնումՍիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում հայտնաբերել են ԴԱԻՇ-ի ստորգետնյա բանտ, հայտնում է The Daily Mail-ը:
Զինյալները կանանց պահել են որպես սեքսուալ ստրկուհիներ: Նրանք ապրել են վանդակներում և քնել մաշված ներքնակներին, իսկ նրանց կերակրել են շնամաններից աղացած մսի և ջրի խառնուրդով:
Վանդակներում գտնվել են նաև թմրանյութեր, հակաբեղմնավորիչներ և սեքսուալ խթանիչներ, որոնք օգտագործել են ծայրահեղականները: Բացի այդ, խցիկներում գտնվել են կտտանքի բազմաթիվ գործիքներ:
Մոտ 80 հազար բնակիչ ունեցող Մանբիջ քաղաքը ծայրահեղականներից հետ է վերցվել անցյալ ամիս: Այն եղել է զինյալներին զենքի մատարարարման առանցքային քաղաք: Ծայրահեղականների կողմից Մանբիջը առաջին անգամ գրավվել է 2014 թվականին:



