Այսօր Մելանի Սալազերի և իր պապիկի մասին խոսում և գրում են բոլոր ԶԼՄ-ները։ 18-ամյա աղջիկը և իր 82-ամյա պապը դարձել են միևնույն քոլեջի ուսանողներ։
Հայտնի է, որ Ռենեն երիտասարդ հասակում սովորել է քոլեջում, բայց այդպես էլ այն չէր ավարտել։ Այդ ժամանակ երիտասարդը ամուսնացել էր և սկսել էր աշխատել, որ կարողանա պահել իր ընտանիքը։
Սակայն տղամարդը միշտ էլ ձգտել է ուսում ստանալ, այդ իսկ պատճառով պարբերաբար հաճախում էր զանազան դասընթացների։ Իսկ կնոջ մահից հետո վերջինս որոշել է իր ողջ ուժը ներդնել դիպլոմ ստանալու համար։
Թոռնուհի Մելանիի խոսքերով, իրեն շատ է մոտիվացնում այն, որ ինքը դասերի է հաճախում պապիկի հետ։ Աղջիկը վստահ է, որ շատ բաների կարող է հասնել։ Վերջինս շեշտում, որ շատ հպարտանում է իր պապիկով։
Ի դեպ 82-ամյա Ռենեն չի պատրաստվում սահմանափակվել միայն քոլեջով, որը մի քանի ամսից կավարտի։ Նա մտադիր է ընդունվել համալսարան։ Մասնավորապես Ռենեն նշել է. «Ես չեմ փորձում ոգևորել Մելանիին և ուրիշներին, բայց շատ ուրախ եմ որ դա այդպես է ստացվում։ Իրականում ես անում եմ այն, ինչ ցանկանում էի անել իմ ողջ կյանքի ընթացքում»։
